Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հայտնի դարձավ «Եվրո-2016»-ի ձևաչափը

Հայտնի դարձավ «Եվրո-2016»-ի ձևաչափը
20.12.2013 | 11:44

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ներկայացվել է 2016-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի անցկացման ձևաչափը: Եվրոպական հիսուներեք երկրների հավաքականները կբաժանվեն ինը խմբի: Դրանցում առաջին երկու տեղը գրաված հավաքականները ուղեգիր կնվաճեն ուղիղ ճանապարհով, նրանց կմիանա նաև լավագույն արդյունք ցույց տված, երրորդ տեղը գրաված ընտրանին: Երրորդ տեղում հայտնված մնացած հավաքականները կկազմեն զույգեր, անցումային խաղեր կանցկացնեն միմյանց հետ: Այս հանդիպումները կկայանան նոյեմբերի 12-14-ին ու 15-17-ին: Հաղթողները կմիանան լավագույն տասնիննին:
Խաղերի մեկնարկը տրվելու է եկող տարվա սեպտեմբերի յոթին, ավարտվելու է 2015 թ. հոկտեմբերի տասնհինգին:
Ընտրական մրցաշարի վիճակահանությունը կայանալու է 2014 թ. փետրվարի քսաներեքին:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին առաջին անգամ կմասնակցի քսանչորս թիմ: Մրցաշարի վիճակահանության վայր է ընտրված Փարիզը, անցկացման օրն է 2015 թվականի դեկտեմբերի տասներկուսը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ